
Առաջնորդում/ԸՆՏՐՈՎԻ/
ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ
Դասընթացի նկարագրությունը
Առաջնորդման երևույթը հետաքրքրել, հուզել և մտահոգել է մարդկությանը դեռևս հնագույն ժամանակներից: Առաջնորդման երևույթի հետ են կապվել պատմական նշանակալի իրադարձությունները, նշանավոր մարդիկ, զորավարներ ու կայսրեր, անտիկ հռետորներ ու հանրային գործիչներ, կրոնական ու փիլիսոփայական ուսմունքների անվանի ներկայացուցիչներ: Առաջնորդության հետ են փոխկապակցվել քաղաքակրթական, քաղաքական և հանրային խոշոր գործընթացները` հեղափոխություններ, հեղաշրջումներ, հասարակական լայն զանգվածների հետ ամենատարբեր փոխհարաբերություններն ու ազդեցությունները:
Սույն դասընթացը հակիրճ փորձ է ի մի բերելու Առաջնորդման երևույթի վերաբերյալ ներկայումս առկա հիմնական մոտեցումները, հասկացության սահմանումներն ու մեկնաբանությունները, առաջնորդական հատկանիշներն ու կարողությունները, , առաջնորդման հիմնական ոճերըառաջնորդման` ներկայումս շրջանառվող հիմնական տեսություններն ու համակարգային մոտեցումները: