Ընդունելության գործընթաց
Ժորա Ստեփանյան

Ընդունելության գործընթաց


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հունիսի 3-ից հայտարարում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխ­հատուցմամբ /անվճար/ և բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ /վճարովի/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն։

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի հունիսի 3-20-ը ներառյալ։

Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) տեղերի համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են առցանց, 2 (երկու) փուլով.

առաջին փուլ` 2024 թվականի հունիսի 3-20-ը ներառյալ,

երկրորդ փուլ՝ 2024 թվականի օգոստոսի 15-ից օգոստոսի 30-ը ներ­առյալ։

Առաջին փուլի դիմորդները շեմային քննությունը հանձնում են 2024 թվականի հունիսի 24-ին, ժամը 12:00-ին, երկրորդ փուլի դիմորդները՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 12։00-ին։

Ընդունելության գործընթաց (Գյումրի)

Ընդունելության գործընթաց (Գյումրի)

Առաջին փուլ` 2024 թվականի հունիսի 3-20-ը ներառյալ,

Երկրորդ փուլ՝ 2024 թվականի օգոստոսի 15-ից օգոստոսի 30-ը ներ­առյալ։