Թեմայի ընդհանուր նկարագիրը
- General
- Թեմա 1. էկոնոմետրիկա դասընթացի ներածություն
Թեմա 1. էկոնոմետրիկա դասընթացի ներածություն
էկոնոմետրիկայի ուսումնասիրության առարկան: Էկոնոմետրիկական վերլուծության մեթոդը: Էկոնոմետրիկայում օգտագործվող տվյալների տեսակները: Էկոնոմետրիկական մոդելավորման փուլերը:
- Թեմա 2. Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության էլեմենտներ
Թեմա 2. Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության էլեմենտներ
Տնտեսական վերլուծություններում առավել կիրառական հավանականությունների բաշխման օրենքներ: Փոփոխականների նկարագրական վիճակագրություններ:
Տվյալների պարզ վերլուծությունը. փոփոխականների գծապատկերների ստացում, նկարագրական վիճակագրությունների ստացում և վերլուծություն: Հիստոգրամի կառուցում: Eviews փաթեթով աշխատելու հիմնական սկզբունքները: - Թեմա 3. Երկչափ ռեգրեսիոն վերլուծություն
Թեմա 3. Երկչափ ռեգրեսիոն վերլուծություն
Երկչափ ռեգրեսիոն մոդել, կիրառությունը: Փոքրագույն քառակուսիների եղանակ:
Մոդելի սխալը և նրա մեկնաբանությունը: Դասական Գծային Ռեգրեսիոն մոդել: Ռեգրեսիոն մոդելի անհայտ գործակիցների վիճակագրական գնահատականների հատկությունները: Գաուս-Մարկովի թեորեմը:
Մոդելի սխալի անհայտ դիսպերսիայի վիճակագրական գնահատականը:Դետերմինացիայի գործակից, տնտեսագիտական մեկնաբանությունները: Ռեգրեսիոն մոդելի գործակիցների նշանակալիության վերաբերյալ վիճակագրական վարկածների ստուգումը Ստյուդենտի և Ֆիշերի չափանիշներով: Վստահելիության միջակայքերի կառուցումը։
Ռեգրեսիոնն մոդելի ֆունկցիոնալ տեսքերը։ Գծային ռեգրեսիայի էմպիրիկ հավասարման գնահատումը և մոդելի բնութագրիչների վերլուծությունը Eviews և Exel փաթեթներում որևէ տնտեսագիտական խնդրի օրինակով: Գործակիցների նշանակալիության ստուգումը: Վստահելիության միջակայքերի կառուցումը: - Թեմա 4. Բազմաչափ ռեգրեսիոն վերլուծություն
Թեմա 4. Բազմաչափ ռեգրեսիոն վերլուծություն
Բազմաչափ ռեգրեսիոն մոդել: Անհայտ պարամատրերի գնահատումը բազմաչափ ռեգրեսիոն մոդելում: Դասական պայմանները: Ճշգրտված դետերմինացիայի գործակից:
Լրիվ կոլինեարություն և բազմակոլինեարություն:
Կեղծ փոփոխականներ: Կեղծ փոփոխականների ներմուծմամբ տնտեսագիտական մոդելների կառուցումը, գնահատումը և մեկնաբանումը:
Կառուցվածքային փոփոխությունների գնահատման Չոուի թեստ: Կեղծ փոփոխականների ներմուծմամբ տնտեսագիտական տարբեր իրավիճակների ռեգրեսիոն մոդելների կառուցում, գնահատում և մեկնաբանում:
Գծային բազմաչափ ռեգրեսիայի էմպիրիկ հավասարման գնահատումը և մոդելի բնութագրիչների վերլուծությունը Eviews և Exel փաթեթներում տարբեր տնտեսագիտական խնդիրների օրինակներով։ Կեղծ փոփոխականների ներմուծմամբ մոդելների կառուցում, Չոուի թեստի կիրառությունների քննարկում։ - Թեմա 5. Պատահական սխալների հատկությունների վերլուծություն և դիագնոստիկա
Թեմա 5. Պատահական սխալների հատկությունների վերլուծություն և դիագնոստիկա
Հետերոսկեդաստիկություն երևույթը և հետևանքները: Հետերոսկեդաստիկության հայտնաբերման թեստեր: Հետերոսկեդաստիկության խնդրի լուծումը: Փոքրագույն քառակուսիների ընդհանրացված եղանակը:
Ավտոկոռելյացիա մնացորդներում: Դարբին Վաթսոնի չափանիշ: Մնացորդներում ավտոկոռելյացիայի բացակայության ստուգման Լագրանժի բազմապատկիչների թեստը:
Eviews ծրագրային փաթեթում hետերոսկեդաստիկության և ավտոկոռելյացիայի դիագնոստիկայի իրականացում և լուծում։ - Թեմա 6. Մոդելի հատկորոշում և ընտրություն
Թեմա 6. Մոդելի հատկորոշում և ընտրություն
Բաց թողնված և անհարկի/ավելորդ փոփոխականներ։ Հատկորոշման սխալի առկայության մասին հիպոթեզի ստուգում. RESET և Լագրանժի բազմապատկիչների թեստեր: Ակայկեի (AIC) և Շվարցի (SHIC) տեղեկատվական կրիտերիաներ:
Ռեգրեսիոն մոդելի ֆունկցիոնալ ձևի սխալ ընտրություն։
Պատահական սխալների նորմալ բաշխվածության գնահատում: Ժարկ Բերայի թեստը:
Eviews ծրագրային փաթեթում մոդելի հատկորոշման սխալի առկայության մասին հիպոթեզի ստուգում, սխալների նորմալ բաշխման գնահատման իրականացումը: - Խմբային հետազոտական աշխատանքներ
Խմբային հետազոտական աշխատանքներ
Ընտրված տնտեսական ցուցանիշների միջև կապերի գնահատում, երկչափ և բազմաչափ ռեգրեսիոն մոդելների կառուցում, անհրաժեշտության դեպքում՝ կեղծ փոփոխականներով մոդելների կառուցում։
Գործակիցների նշանակալիության մակարդակի գնահատում, վստահելիության միջակայքերի կառուցում, մոդելի պատահական սխալներում հետերոսկեդաստիկության, ավտոկոռելացիայի հայտնաբերում և շտկում, պատահական սխալների նորմալ բաշխվածության գնահատում, ինչպես նաև մոդելի հատկորոշման որակի գնահատում։